Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում այսօր՝ օգոստոսի 8-ին, «Գանձասարը» «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունեց «Սյունիքին»։
Կարեն Ավոյանի թիմը 3։1 հաշվով առավելության հասավ առաջնության նորեկի նկատմամբ՝ գրանցելով ընթացիկ մրցաշրջանի առաջին հաղթանակը։
40-րդ րոպեին «Գանձասարից» հաշիվը բացեց Արտյոմ Ավանեսյանը։ 62-ին «Սյունիքից» պատասխանեց Արմեն Հովհաննիսյանը։
Խաղավերջում տանտերեին հաղթանակ պարգևեցին Իթան Լիզալդան ու Ժոաո Ադրիանոն։ «Սյունիքը» կրեց 2-րդ անընդմեջ պարտությունը նոր մեկնարկած առաջնությունում։
Հավելենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա՝ 3-րդ տուրում «Գանձասարը» ուժերը կչափի «Շիրակի» հետ, իսկ «Սյունիքը» կմրցի «Ուրարտուի» դեմ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































