Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում այսօր՝ օգոստոսի 8-ին, «Գանձասարը» «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունեց «Սյունիքին»։
Դիմակայությունն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3։1 հաշվով։
«Գանձասարի» կազմում հանդիպման ընթացքում դարպասի գրավմամբ աչքի ընկան Արտյոմ Ավանեսյանը, Իթան Լիզալդան և Ժոաո Ադրիանոն։
Հավելենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա՝ 3-րդ տուրում «Գանձասարը» ուժերը կչափի «Շիրակի» հետ, իսկ «Սյունիքը» կմրցի «Ուրարտուի» դեմ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































