Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 2-1 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ։
Տանտերերի կազմում խաղի 22-րդ րոպեին հաշիվը բացեց Ալիուն Նդուրը, իսկ 31-րդ րոպեին հյուրերի կազմում պատասխան գնդակը խփեց Մարկոս Ռաջանի Կարդոսոն՝ վերականգնելով հավասարությունը: Տանտերերին հաղթանակ պարգևող գնդակը գրանցվեց հանդիպման վերջնամասում. 81-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում աչքի ընկավ Բերնարդու Դիասը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։
Այս հաղթանակից հետո գործող չեմպիոնը վաստակեց 6 միավոր և միացավ «Սարդարապատին»։ «Ուրարտուն» մնաց իր ակտիվում ունեցած 1 միավորով։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































