Հյուսիսային Ամերիկայի Լիգաների գավաթի խաղարկության շրջանակում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ հաղթեց «Ատլետիկո Սան Լուիսին»։ Հինգշաբթի՝ օգոստոսի 6-ին, Մայամիի «Նյու Սթեդիում» մարզադաշտում կայացած մրցավեճն ավարտվել է 4-2 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Ամերիկյան թիմի կազմում փայլուն հանդիպում է անցկացրել Լիոնել Մեսսին։ Հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 11-րդ և 44-րդ րոպեներին, ինչպես նաև կատարել է մեկ գոլային փոխանցում։ Հատկանշական է, որ սրանք արգենտինացու առաջին գոլերն էին ակումբի կազմում՝ ԱԱ-2026-ից վերադառնալուց հետո։
Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» վաստակած 3 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը MLS-ի ակումբների շրջանում։ «Ատլետիկո Սան Լուիսը» մեքսիկական թիմերի ցանկում 16-րդն է՝ առանց վաստակած միավորի։




























































