Վաղը՝ օգոստոսի 4-ին, Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» կանցկացնի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի իր առաջին հանդիպումը։
Երևանյան թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի սլովենական «Ցելյեին»։
Հատկանշական է, որ մրցակից թիմի պատվիրակությունն ու մամուլի ծառայության ներկայացուցիչներն այսօր արդեն հասցրել են ծանոթանալ գլխավոր արենային։ Սլովենական ակումբում խիստ տպավորված են մեր մարզադաշտով և արդեն հասցրել են մի շարք գեղեցիկ լուսանկարներ հրապարակել։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» — «Ցելյե» չափազանց կարևոր դիմակայության մեկնարկը կտրվի վաղը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։

























































