«Բորնմութը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին: «Բալերը» ձեռք են բերել կենտրոնական պաշտպան Անտոնիո Սիլվային, որը ներկայացնում էր «Բենֆիկան»։
«Բորնմութը» չի բացահայտում 22-ամյա Անտոնիո Սիլվայի հետ կնքված պայմանագրի ժամկետը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո, ևս 5 մլն նախատեսված է բոնուսների տեսքով։
Անտոնիո Սիլվան Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում:
«Բորնմութը» 2026/2027 մրցաշրջանում կներկայացնի Անգլիան Եվրոպա լիգայում:

























































