21-ամյա արգենտինացի կենտրոնական հարձակվող Սանտիագո Կաստրոն «Բոլոնիայից» միացել է «Ռոմային»։
Տեղափոխության մասին հայտարարել է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում։
Արգենտինացին մշտական հիմունքներով է միացել իր նոր ակումբին։ Նա «Ռոմայում» կկրի 9 համարի մարզաշապիկը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։

























































