ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նախատեսում է Աշխարհի առաջնության բաժնեմասը վաճառել մասնավոր ներդրողներին, հաղորդում է The Times-ը։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել մի ընկերություն, որը կկառավարի ՖԻՖԱ-ի տղամարդկանց և կանանց առաջատար մրցաշարերը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը և Ակումբային Աշխարհի առաջնությունը։
Քննարկումներին ծանոթ երկու աղբյուրներ ասել են, որ նախագծի վերաբերյալ խորհրդակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած անձանց հետ։
ՖԻՖԱ-ն հաստատել է, որ ներդրումային խումբը, ենթադրաբար, կղեկավարի Thrive Capital-ը, որը հիմնադրվել է Ջոշուա Քուշների՝ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների կրտսեր եղբոր կողմից։
ՖԻՖԱ-ի 211 ազգային ասոցիացիաներից և անդամներից յուրաքանչյուրը նույնպես կստանա մոտ 20 միլիոն դոլարի հնարավոր արժողությամբ բաժնեմաս։ Ասոցիացիաները կկարողանան կամ պահպանել այս բաժնեմասը, կամ վաճառել այն՝ լրացուցիչ եկամուտ ստանալու համար։
Ըստ աղբյուրների՝ 56-ամյա Ինֆանտինո, ենթադրաբար, կվերընտրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առանց մրցակցության և կշարունակի պաշտոնավարել մինչև 2031 թվականը։

























































