Մադրիդի «Ռեալի» հեռանկարային կիսապաշտպան Տիագո Պիտարչը տևական ժամանակով շարքից դուրս է եկել։ Այս մասին հաղորդում է Cope պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ։ Խաղացողի ապաքինման համար կպահանջվի մոտ վեց շաբաթ։ Այսպիսով, Պիտարչը չի կարողանա օգնել «սերուցքայիններին» նոր մրցաշրջանի մեկնարկում։
Ավարտված մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը մադրիդցիների կազմում մասնակցել է 12 հանդիպման։
Հիշեցնենք, որ Տիագոյի գործող աշխատանքային համաձայնագիրն «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունիսի վերջ։ Նրա տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 20 միլիոն եվրո։

























































