Հեղինակավոր ESPN մարզական պորտալը կազմել է աշխարհի 2026 թվականի առաջնության հիասթափությունների խորհրդանշական հավաքականը: Այս ցանկում ընդգրկվել են այն խաղացողները, որոնք Մունդիալի շրջանակում իրենց դրսևորել են սպասվածից շատ ավելի վատ։
Հատկանշական է, որ վատագույնների շարքում տեղ են գտել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Վիրջիլ վան Դայկը, Ֆլորիան Վիրցը, Նեյմարը և այլք։
ԱԱ-2026-ի հիասթափությունների հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ՝ Ֆերնանդո Մուսլերա (Ուրուգվայ)
Պաշտպաններ՝ Նիկո Օ’Ռայլի (Անգլիա), Վիջիլ Վան Դայկ (Նիդերլանդներ), Մարկ Գեհի (Անգլիա), Ջոշուա Կիմիխ (Գերմանիա)
Կիսապաշտպաններ՝ Սքոթ Մաքթոմինեյ (Շոտլանդիա), Ֆեդերիկո Վալվերդե (Ուրուգվայ), Քրիստիան Պուլիշիչ (ԱՄՆ), Բրունո Ֆերնանդեշ (Պորտուգալիա), Ֆլորիան Վիրց (Գերմանիա)
Հարձակվող՝ Նեյմար (Բրազիլիա)


























































