Այսօր՝ հուլիսի 23-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Հունգարիայի Դեբրեցեն քաղաքի «Նագիերդեյ» մարզադաշտում հյուրընկալվեց տեղի «Դեբրեցենին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Հանդիպման 59-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական թիմի ֆուտբոլիստ Ցիբլան։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին, Հայաստանում։
Նշենք, որ այսօր Երևանում, Կոնֆերենցիաների լիգայի նույն փուլի շրջանակում, «Ալաշկերտը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը ռումինական «Կլուժի» հետ։
























































