Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն ԱԱ-2026-ում հերթական անգամ աչքի է ընկել փոխարինման դուրս գալուց հետո՝ գրանցելով պատմական ցուցանիշ։
«Նապոլիի» ֆուտբոլիստը ԱՄՆ-ի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի հանդիպման խաղադաշտ է մտել 67-րդ րոպեին, իսկ արդեն 93-րդ րոպեին դրել է հանդիպման վերջակետը՝ ձևակերպելով 4-1 հաշիվը։
Ինչպես հայտնում է հեղինակավոր Opta վիճակագրական ռեսուրսը, Լուկակուն դարձել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում չորս տարբեր հանդիպումներում՝ խաղադաշտ մտնելով պահեստայինների նստարանից։
Ընդհանուր առմամբ, ընթացիկ Մունդիալում բելգիացի հարձակվողն իր ակտիվում արդեն ունի դարպասի 3 գրավում և 1 գոլային փոխանցում։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Բելգիայի ազգային հավաքականի հաջորդ մրցակիցը կլինի Իսպանիայի ընտրանին։ Կիսաեզրափակիչի ուղեգրի համար այդ թիմերի միջև պայքարը կկայանա հուլիսի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































