Կաբո Վերդեի ազգային հավաքականը պատմական հաջողության է հասել՝ նվաճելով աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչի ուղեգիր։
Այս երկիրը դարձել է Մունդիալների պատմության փլեյ-օֆֆի ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող մասնակիցը։
Կղզային պետություն Կաբո Վերդեի բնակչությունը կազմում է մոտ 525 հազար մարդ։ Աշխարհի առաջնությունների ողջ պատմության ընթացքում ավելի քիչ բնակչություն ունեցող մասնակիցներ եղել են միայն Իսլանդիան (370 հազար) և Կյուրասաոն (160 հազար), սակայն այս թիմերին չի հաջողվել հաղթահարել խմբային փուլի արգելքը։
Հիշեցնենք, որ Կաբո Վերդեն մրցաշարում դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել՝ երեք անգամ խաղալով ոչ-ոքի, սակայն կարողացել է որակավորվել 1/16 եզրափակիչ: Խմբային փուլի վերջին տուրում աֆրիկյան հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ (0-0)։
Հատկանշական է, որ Կաբո Վերդեն պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Մունդիալի եզրափակիչ փուլին և անմիջապես կարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։
1/16 եզրափակիչում Կաբո Վերդեի մրցակիցը կլինի Արգենտինայի հավաքականը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին՝ Երևանի ժամանակով 02:00-ին։
























































