Ճապոնական «Տոկիո» ակումբի 19-ամյա վինգեր Ռյունոսուկե Սատոն կարիերան կշարունակի «Վալենսիայում»։
Այդ մասին հայտնում է Japan Football-ը։
Իսպանական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 4 միլիոն եվրո։ Սատոն պաշտոնապես կստորագրի պայմանագիրը՝ «Վալենսիայում» բուժզննում անցնելուց հետո։
Նշվում է, որ ճապոնացի ֆուտբոլիստը առաջարկ է ստացել նաև «Ֆեյենորդից», սակայն նախընտրել է տեղափոխվել «Վալենսիա»։




























































