RAF ըմբշամարտի պրոմոուշենի համահիմնադիր Չադ Բրոնշտեյնն անդրադարձել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած «RAF 10» մրցաշարում ռուսաստանցի Խամզատ Չիմաևի և ամերիկացի Դիլոն Դենիսի գոտեմարտի ժամանակ բռնկված զանգվածային ծեծկռտուքին։
«Չեմ կարծում, թե սա այն է, ինչ մենք ցանկանում ենք տեսնել։ Գործողությունները չպետք է դուրս գան հարթակի սահմաններից։ Մենք երկուսի հետ էլ խոսել էինք գոտեմարտից առաջ՝ հորդորելով դիմակայությունը թողնել միայն մրցագորգի վրա:
Շոուն հիանալի էր մինչև այս… միջադեպը։ Ըմբշամարտի աշխարհն արժանի է մաքուր պայքարի, և դա այն է, ինչ մենք պետք է ապահովենք։ Այնպես որ, հարցի պատասխանն է՝ ոչ, մենք նման բան չէինք ցանկանում:
10 մրցաշարերի ընթացքում նման բան տեղի էր ունեցել միայն մեկ անգամ, իսկ հիմա արդեն՝ երկրորդ: Մենք պետք է համոզվենք, որ անվտանգության միջոցառումները կխստացվեն՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բրոնշտեյնը:


























































