ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվել են հունիսի 13-ին կայանալիք RAF 10 (Real American Freestyle) մրցաշարի մամուլի ասուլիսն ու մարզիկների հայացքների մենամարտերը։
Առաջիկա մրցաշարի սպասված իրադարձություններից է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և պրոմոուշենի նախկին ժամանակավոր չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնի գոտեմարտը։ Մարտիկների դեմառդեմ հանդիպումն աչքի է ընկել զավեշտալի միջադեպով. ամերիկացին անսպասելիորեն կատակով կսմթել է Ծառուկյանին, ինչից հետո երկուսն էլ ծիծաղել են ու շարունակել կեցվածք ընդունել լրատվամիջոցների համար։ Ի դեպ, նույն մրցաշարում նորամուտը կնշի նաև Խամզատ Չիմաևը, որի մրցակիցը կլինի Դիլլոն Դանիսը։
Why did Tony Ferguson grab Arman Tsarukyan’s nipple during their face off? 😭 pic.twitter.com/YEOfAqgEPs
— ACD MMA (@acdmma_) June 12, 2026
RAF-ում իր նորամուտին է պատրաստվում նաև ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը։ 26-ամյա հայ ըմբիշն արդեն հայացքների մենամարտ է անցկացրել իր նոր մրցակցի՝ ամերիկացի Քեյլեբ Սմիթի հետ։
Հիշեցնենք, որ նախապես նշվում էր, որ Արսեն Հարությունյանը գոտեմարտելու է Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիի հետ: Օլիմպիական չեմպիոնը դուրս է եկել մրցաշարից:
View this post on Instagram




























































