Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է աստղային հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Հարձակվո՞ղը, որի պատճառով գիշերները չէի կարողանում քնել. դա Մեսսին էր: Ինձ երբեք չի վիճակվել ակումբային մակարդակում խաղալ Կրիշտիանուի դեմ, թեև ես նրա դեմ դաշտ եմ դուրս եկել Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումներում: Բայց կարծում եմ, որ որպես մրցակից՝ Մեսսիի դեմ խաղալն ավելի բարդ էր»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում The Touchline-ը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն երկար տարիներ մրցակցել են Իսպանիայի Լա լիգայում՝ հանդես գալով համապատասխանաբար կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» կազմերում։ Ներկայումս Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում են մասնակցելու աշխարհի 2026 թվականի առաջնությանը։
























































