UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգտոնը խոսել է Արման Ծառուկյանի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսին Քովինգտոնն ու Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնեն RAF (Real American Freestyle) լիգայում:
«Ինձ դուր չեն գալիս նրա պահվածքն ու շարժուձևը: Նա հանդիսատեսի տեղամաս հրեց MMA-ի լեգենդ Յուրայա Ֆեյբերին: Դա ոչ պրոֆեսիոնալ է, իսկական ըմբիշներն այդպես չեն վարվում: Ես ուզում եմ դաս տալ Արմանին: Չի կարելի գալ Ամերիկա և անհարգալից վերաբերվել ամերիկացիներին: Ես նրան կսովորեցնեմ հարգել ամերիկացիներին:
Այժմ նա պետք է հանդիպի լավագույն ամերիկացի ըմբիշներից մեկի հետ: Ես պլանավորում եմ նվաստացնել նրան այնպես, ինչպես դպրոցական խելոքի, ինչպիսին որ նա կա»,- հայտարարել է Քովինգտոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սկանդալային Քոլբի Քովինգտոնը հայտարարել էր խառը մենամարտերից հեռանալու և որպես ըմբիշ կարիերայի վրա կենտրոնանալու իր մտադրության մասին:




























































