Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի նախավերջին՝ 37-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Բարնլիի» հետ։
Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած դիմակայությունն ավարտվեց «զինագործների» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով։
Խաղի միակ և հաղթական գոլը 37-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց գերմանացի հարձակվող Կայ Հավերցը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 82 միավոր (37 խաղից հետո) և շարունակում է միանձնյա գլխավորել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ լոնդոնյան ակումբի առավելությունը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հասավ 5 միավորի, սակայն «քաղաքաբնակները» մեկ խաղ պակաս են անցկացրել։
Ինչ վերաբերում է «Բարնլիին», ապա թիմը 21 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը և արդեն պաշտոնապես հրաժեշտ է տվել Պրեմիեր լիգային։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին




























































