Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի կազմից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց 157 կգ և 163 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Ղազարյանը բարձրացրեց նախ 193 կգ, ապա 201 կգ: Այսպիսով, երկամարտի 364 կգ արդյունքով Գրիգոր Ղազարյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի ուշ՝ Երևանի ժամանակով 15:00-ին, աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ելույթները կեզրափակի գերծանրքաշային Գագիկ Մկրտչյանը (+110 կգ): Մեր վերջին մասնակցի մրցելույթին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:




























































