Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» նվազագույն հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ (1-0):
Հանդիպման միակ և հաղթական գոլը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, Լեանդրո Տրոսարի հարվածից եկած անդրադարձից հետո խփեց Բուկայո Սական: Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, ուստի երկու խաղերի ընդհանուր 2-1 հաշվով լոնդոնցիները 20 տարվա դադարից հետո դուրս եկան մրցաշարի եզրափակիչ:
Հատկանշական է, որ «զինագործները» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում դեռևս պարտություն չունեն: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում «Արսենալը» գավաթը կվիճարկի «Բավարիա» — ՊՍԺ զույգի հաղթողի հետ:
B. Saka (44′) | Arsenal [1] x 0 Atl. Madrid | 🏆 Champions League 2025/26 – Semifinal (Volta)
by
u/doutorx999 in
futebol



























































