UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը «Real American Fighter 10» (RAF) մրցաշարում գոտեմարտ կանցկացնի UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնի հետ։
Միջոցառումը կկայանա հունիսի 13-ին Սենթ Լուիսում։ Ծառուկյանի համար սա հերթական ելույթը կլինի ազատ ոճի ըմբշամարտի կանոններով՝ RAF լիգայի շրջանակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 30-ին Արմանը ևս հանդես կգա RAF-ի մրցաշարում, որտեղ նրա մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ Քիլոն Ջիմիսոնը։ Այսպիսով, Ծառուկյանը երկու շաբաթվա ընթացքում միանգամից երկու գոտեմարտ կանցկացնի այս լիգայում։ Նշենք նաև, որ վերջերս հայ մարտիկը հաղթել էր WEC-ի նախկին չեմպիոն և UFC-ի տիտղոսի նախկին հավակնորդ Յուրայա Ֆեյբերին։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը ներկայումս զբաղեցնում է երկրորդ տեղը UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում։ Խառը մենամարտերում նա իր վերջին ելույթն ունեցել է 2025 թվականի նոյեմբերին, ինչից հետո շարունակում է իր ուժերը փորձել այլ մարզաձևերում և պրոմոուշեններում։



























































