ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում կայացել է RAF (Real American Wrestling) լիգայի 08-րդ մրցաշարին ընդառաջ մամուլի ասուլիսն ու գլխավոր մասնակիցների հայացքների մենամարտը։
Դրա շրջանակներում տեղի է ունեցել նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի ու ամերիկացի վետերան Յուրայա Ֆեյբերի հայացքների մենամարտը, որն անցել է բավականին հանգիստ մթնոլորտում՝ առանց ավելորդ լարվածության կամ միջադեպերի։
Կիրակի՝ ապրիլի 19-ին կայանալիք մրցաշարի երկրորդ գլխավոր (co-main event) իրադարձության շրջանակներում, Ծառուկյանն ու Ֆեյբերը կմրցեն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով՝ միջին քաշային կարգում (79 կգ):
Հիշեցնենք, որ 46-ամյա Ֆեյբերը խառը մենամարտերում հարուստ անցյալ ունի. 2003-ից 2019 թվականների ընթացքում նա տարել է 35 հաղթանակ, կրել 11 պարտություն և չորս անգամ վիճարկել է UFC-ի չեմպիոնական տիտղոսը։ Ինչ վերաբերում է 29-ամյա Ծառուկյանին, ապա նա արդեն հասցրել է հաջող ելույթներ ունենալ նաև RAF-ում։ Դեռևս հունվարի 10-ին նա ժամկետից շուտ՝ 10-0 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերի նկատմամբ, իսկ մարտին երկու մենամարտում էլ առավելության էր հասել բլոգեր և ըմբիշ Ջորջիո Պուլասիի նկատմամբ (5-3, 9-3 հաշիվներով)։
Ի դեպ, մրցաշարին ընդառաջ Ծառուկյանի անվան շուրջ նաև այլ միջադեպ էր գրանցվել. ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան և թիմի ևս երկու անդամի հեռացրել էին ինքնաթիռից՝ թռիչքից առաջ բջջային հեռախոսից օգտվելու պատճառով։
😂 Arman Tsarukyan and Urijah Faber started teasing each other at the face-offs:
⚡️Faber: “MMA saved him.”
⚡️ Arman: “Brother, the press conference is over. You don’t talk for this, let’s just take pictures.”
🎥 @ArmanUfc Telegram pic.twitter.com/XT6lRmxznm
— Home of Fight (@Home_of_Fight) April 17, 2026



























































