Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել:
Նժույգթափեր վարժության եզրափակիչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում. Եզրափակiչում նա հավաքել է 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Վաղը` ապրիլի12-ին աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ հայ մարմնամարզիկները փայլուն արդյունքներ էին գրանցել նաև Աշխարհի գավաթի նախորդ՝ Կահիրեի փուլում: Այնտեղ ևս Համլետ Մանուկյանը նժույգթափեր վարժությունում նվաճել էր ոսկե մեդալ (14,800 միավոր), իսկ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում դարձել էր արծաթե մեդալակիր:




























































