Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցեց «Շտուտգարտի» հետ։ «MHP-Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց դորտմունդյան թիմի՝ 2։0 հաշվով հաղթանակով։
Ուշագրավ է, որ երկու գոլերն էլ գրանցվեցին հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին։ 90+4-րդ րոպեին հաշիվը բացեց Կարիմ Ադեյեմին, իսկ 90+6-րդ րոպեին Յուլիան Բրանդտը կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին։
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 64 միավոր և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում։ «Շտուտգարտը» 53 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։ Նշենք, որ սա դորտմունդյան թիմի 4-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում։
Հաջորդ տուրում դորտմունդցիները ապրիլի 11-ին կմրցեն «Բայերի» հետ, իսկ «Շտուտգարտը» ապրիլի 12-ին սեփական հարկի տակ կընդունի «Համբուրգին»։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































