UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է յուրահատուկ և թանկարժեք ուտեստների նկատմամբ իր հակվածության մասին:
Ավելի վաղ Ծառուկյանը սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակել, որտեղ մեկ կիլոգրամ սև խավիար է համտեսում։ Նման նրբախորտիկի չափաբաժինը զարմացրել էր նրա ֆիզիկական պատրաստության մարզիչ Սեմ Կալավիտային։
«Դու մեկ կիլոգրա՞մ խավիար ես կերել: Քեզ վատ չզգացի՞ր դրանից»,- հարցրել է մարզիչը հրապարակված տեսանյութում:
«Ես հարստացա: Նկատի ունեմ՝ դա ինձ հարստացրեց ներքուստ»,- պատասխանել է Ծառուկյանը:
Կողքին գտնվող UFC-ի չեմպիոն Խամզատ Չիմաևն անմասն չի մնացել և հումորով մեկնաբանել է ընկերոջ արարքը. «24 ժամ զուգարանում»,- կատակել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կայանալիք UFC 328 մրցաշարում Խամզատ Չիմաևը կանցկացնի միջին քաշային կարգի իր չեմպիոնական գոտու պաշտպանությունը՝ մրցելով Շոն Սթրիքլենդի դեմ:




























































