ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակչի շրջանակներում Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում ընթանում է իսպանական «Ատլետիկոյի» և անգլիական «Տոտենհեմի» միջև առաջին դիմակայությունը։
Խաղի մեկնարկը աղետալի էր լոնդոնյան ակումբի համար. ընդամենը 16 րոպեի ընթացքում նրանք երեք գնդակ բաց թողեցին, ինչի հետևանքով արդեն 17-րդ րոպեին թիմը ստիպված եղավ դիմել դարպասապահի փոխարինման։ Երկու գոլային սխալ թույլ տված Անտոնին Կինսկիի փոխարեն խաղադաշտ մտավ Գուլիելմո Վիկարիոն։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին՝ Լոնդոնի «Տոտենհեմ Հոտսփուր» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ մրցաշարի փլեյ-օֆֆ անցումային փուլում «Ատլետիկոն» երկու խաղերի արդյունքում 7:4 հաշվով առավելության էր հասել «Բրյուգեի» նկատմամբ։ Իսկ «Տոտենհեմը» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի արդյունքներով վաստակել էր 17 միավոր և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ


























































