Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին. երևանյան ակումբի կազմը համալրել է Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Ստեփան Գիգոլյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Մինչև Հայաստան տեղափոխվելը նա հանդես էր գալիս «Սոչիի» երկրորդ թիմի կազմում։
Երիտասարդ պաշտպանն արդեն հասցրել է միջազգային փորձ կուտակել տարիքային հավաքականներում. Գիգոլյանը նախկինում պաշտպանել է նաև Հայաստանի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականների գույները։




























































