Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում գործող գավաթակիր ՊՍԺ-ն հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Մոնակոյի» նկատմամբ (3-2)։
Տանտերերը շատ արդյունավետ սկսեցին հանդիպումը․ արդեն 1-ին րոպեին Ալեքսանդր Գոլովինի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ֆոլարին Բալոգունը։ 18-րդ րոպեին ամերիկացի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2-0։
Փարիզյան ակումբի՝ խաղ վերադառնալը սկսվեց դրամատիկ իրադարձություններով։ 22-րդ րոպեին Վիտինյան չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը։ 27-րդ րոպեին Լուիս Էնրիկեն կատարեց վճռորոշ փոփոխություն՝ վնասվածք ստացած Ուսման Դեմբելեի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Դեզիրե Դուեին։ Ընդամենը երկու րոպե անց Դուեն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 41-րդ րոպեին Աշրաֆ Հակիմին վերականգնեց հավասարակշռությունը։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, «Մոնակոն» մնաց 10 ֆուտբոլիստով․ VAR-ի միջամտությունից հետո խաղադաշտից հեռացվեց Ալեքսանդր Գոլովինը։ Թվային առավելությունը հյուրերը նյութականի վերածեցին 67-րդ րոպեին․ Դեզիրե Դուեն դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր թիմին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Փարիզում՝ փետրվարի 25-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































