UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանն արձագանքել է այն լուրին, որ Զաբիտ Մագոմեդշարիպովը պայմանագիր է կնքել ACBJJ լիգայի հետ։
«Արման Ծառուկյանն ընդդեմ Զաբիտ Մագոմեդշարիպովի։ Կցանկանայի՞ք տեսնել նման գոտեմարտ», — գրել է մարտիկը սոցիալական ցանցերում։
Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում։ Նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Դեն Հուկերին։ Ծառուկյանի հաշվին գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։
Զաբիտ Մագոմեդշարիպովը վերջին մենամարտն անցկացրել է 2019 թվականի նոյեմբերին UFC Fight Night 163-ում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Կելվին Կատտարին։ 2022 թվականի ամռանը ռուսաստանցին հայտարարել էր MMA-ից հեռանալու մասին։ Նա ունի 18 հաղթանակ և 1 պարտություն։




























































