Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվելիս պարտվեց «Ժիրոնային» (1-2)։
«Կապտանռնագույնները» հանդիպման հաշիվը բացելու լավ հնարավորություն ստացան 45+3-րդ րոպեին, սակայն 11-մետրանոց նշակետից վրիպեց Լամին Յամալը։ Երկրորդ խաղակեսում թիմերը նախ փոխանակվեցին մեկական գոլով. 59-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով հաշիվը բացեց Պաու Կուբարսին, ապա երեք րոպե անց Տոմա Լեմարը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ նույն Լեմարին փոխարինած Ֆրան Բելտրանը խփեց տանտերերի հաղթական գոլը։ 90+7-րդ րոպեին Լամին Յամալի նկատմամբ թույլ տված կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Ժոել Ռոկան։
Այս խաղից հետո «Բարսելոնան» նահանջեց երկրորդ հորիզոնական՝ զիջելով առաջատարությունը Մադրիդի «Ռեալին»։ «Ժիրոնան» 29 միավորով 12-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































