UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը անսպասելիորեն ներգրավվել է սպորտային ամենահայտնի բանավեճերից մեկում։
«Mash на спорте» յութուբյան ալիքի եթերում մարզիկը կանխատեսում է արել ֆուտբոլային լեգենդներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև հնարավոր մենամարտի ելքի վերաբերյալ։ Այն հարցին, թե ով կհաղթեր, «Ախալքալաքցին» տվել է պորտուգալացի հարձակվողի անունը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է անցյալ տարվա նոյեմբերին՝ երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքով պարտության մատնելով Դեն Հուկերին։
Մարզիկի հաջորդ մրցակիցը դեռևս հայտնի չէ, սակայն շատ երկրպագուներ և փորձագետներ կարծում են, որ հենց Ծառուկյանն է չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ մենամարտի ամենաարժանի հավակնորդը։


























































