Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի երիտասարդական գավաթի (FA Youth Cup) խաղարկության չորրորդ փուլում «Սանդերլենդի» Մ-18 տարեկանների թիմը սեփական հարկի տակ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Վեստ Բրոմվիչի» հասակակիցներին և դուրս եկել հաջորդ փուլ։
«Սև կատուների» կազմում գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը՝ 8-րդ րոպեին բացելով հանդիպման հաշիվը։
Հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով ոչ-ոքի, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերը խփել են մեկական գոլ։ Գերագուսյանը կարմիր քարտ է ստացել լրացուցիչ ժամանակում։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Սանդերլենդի» Մ-18 թիմի խաղացողները՝ հաղթելով 4:3 հաշվով։

























































