«Սանդերլենդը» բանակցություններ է վարում «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռունի Բարջիի հետ այս ամռանը պայմանագիր կնքելու համար։
Բարջիի ներկայացուցիչները կապ են հաստատել «Սանդերլենդի» հետ, այն բանից հետո, երբ «Բարսելոնան» որոշել է բաժանվել 20-ամյա ֆուտբոլիստից։
Այդ մասին հայտնում է TeamTalk-ը։
«Լիդս Յունայթեդը», «Աստոն Վիլան» և «Էվերտոնը» նույնպես բանակցություններ են վարել հնարավոր տրանսֆերի շուրջ։
Հիշեցնենք, որ օրերս «Սանդերլենդը» պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը:
























































