Ավարտվեց Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի հանդիպումը, որում «Լիվերպուլը» «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունել էր «Բարնսլիին»։ Խաղն ավարտվեց տանտերերի խոշոր՝ 4։1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային։ 36-րդ րոպեին պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, սակայն չորս րոպե անց հյուրերի կիսապաշտպան Ադամ Ֆիլիպսը կրճատեց հաշվի տարբերությունը։
Հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում․ 84-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը խփեց տանտերերի երրորդ գնդակը, իսկ մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին հարձակվող Ուգո Էկիտիկեն ձևակերպեց վերջնական հաշիվը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 2025/2026 մրցաշրջանի գավաթային պայքարը սկսել է հենց երրորդ փուլից, իսկ «Բարնսլին» նախորդ փուլում 1։0 հաշվով հաղթել էր «Պիտերբորո Յունայթեդին»։ «Լիվերպուլի» հաջորդ մրցակիցը պարզ կդառնա վիճակահանության արդյունքում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ



























































