Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է պայքարը Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլում։ Առաջին տուրի շրջանակում մեր ընտրանին մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ։
Լարված պայքարում անցած հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով. Հայաստանի հավաքականը զիջեց 98:88 հաշվով։
Չնայած պարտությանը, Հայաստանի կազմում տպավորիչ ելույթ ունեցավ Անդրե Սպայթ Մկրտչյանը։ Նա ճանաչվեց հանդիպման ամենաարդյունավետ խաղացող՝ վաստակելով 37 միավոր։ Բասկետբոլիստը նաև 3 անգամ տիրեց անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն այս շաբաթ՝ նոյեմբերի 30-ին։ Մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի Նորվեգիայի ընտրանուն։
Հանդիպման մեկնարկը նախատեսված է ժամը 19:00-ին։ Խաղը կկայանա «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ի ենթակայության տակ գործող մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզահամալիր, հասցե՝ Մանանդյան 41)։




























































