Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բացահայտել է, թե որ ակումբը կցանկանար մարզել «ներքնակագործների» շարքերը լքելուց հետո։
«Դա միայն ինձնից չէ, որ կախված է, բայց մարզչական կարիերայիս ընթացքում կարող եմ պատկերացնել ինձ մի օր «Ինտեր» մարզելիս։ Կարծում եմ՝ մի օր դա տեղի կունենա», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ։


























































