Ռուսաստանում հայտնի մարզիչ Սերգեյ Թորոսյանը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի միջև հնարավոր մենամարտի վերաբերյալ իր կարծիքով։
«Ծառուկյանի հաջորդ մենամարտը պետք է լինի տիտղոսի համար․ դա կլինի ամենաճիշտ որոշումը։ Ես չեմ տեսնում թեթև քաշային կարգում որևէ մեկին, որն այդքան արժանի է չեմպիոնական մենամարտի, որքան Արմանը։ Նա բոլորին ցույց տվեց, որ արժանի է և տիտղոսի համար առաջին հավակնորդն է։
Ես չեմ տեսնում որևէ մեկին, որի դեմ Ծառուկյանը պետք է մենամարտի, բացի Թոփուրիայից։ Իլիան իսկական մարտահրավեր է Արմանի համար։ Ես վստահ եմ Ծառուկյանի աշխատանքային էթիկայի վրա և որ նա կկարողանա դա անել պատշաճ մակարդակով Թոփուրիայի դեմ, բայց դա միայն իմ ենթադրությունն է», — ասել է Թորոսյանը MMA.Metaratings.ru-ին տված հարցազրույցում։
Նոյեմբերի 22-ին UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում Արման Ծառուկյանը հաղթեց Դեն Հուկերին երկրորդ ռաունդում խեղդող հնարքով։ Արմանն ունի 23 հաղթանակ և երեք պարտություն։
Թոփուրիայի վերջին մենամարտը կայացել է հունիսի 29-ին UFC 317-ում, երբ նա տիտղոսի համար մենամարտում առաջին ռաունդում նոկաուտով հաղթեց Չարլզ Օլիվեյրային։ Թոփուրիան ունի 17 հաղթանակ և 0 պարտություն։




























































