Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում՝ անդրադառնալով Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին.
«Մենք այս ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, բայց միևնույն է՝ միասին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:
Եկեք հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է Մխիթարյանը:
