Որոշվել են 2025 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու զույգերը։
Ութ ուժեղագույն թիմերի շարքը համալրել են եկել մեկ աֆրիկյան (Մարոկկո), երկու հարավամերիկյան (Արգենտինա և Կոլումբիա), երկու հյուսիսամերիկյան (ԱՄՆ և Մեքսիկա), ինչպես նաև երեք եվրոպական (Նորվեգիա, Ֆրանսիա և Իսպանիա) հավաքականներ։ Ասիական ոչ մի հավաքականի չի հաջողվել հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը։
Փլեյ-օֆֆի 1/4 եզրափակչի զույգերն ունեն հետևյալ տեսքը.
- Արգենտինա — Մեքսիկա;
- Կոլումբիա — Իսպանիա;
- ԱՄՆ — Մարոկկո;
- Ֆրանսիա — Նորվեգիա։
Քառորդ եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 11-ին, 12-ին և 13-ին։
Երիտասարդական ԱԱ-ն անցկացվում է Չիլիում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 19-ը։ Մրցաշարի գործող հաղթողը Ուրուգվայի հավաքականն է։

























































