Ուզբեկստանի հավաքականը դարձել է Կենտրոնական Ասիայի ազգերի գավաթի հաղթող՝ հաղթելով Իրանի ազգային ընտրանուն եզրափակիչ խաղում։
Հանդիպումը կայացել է Տաշքենդի «Օլիմպիա» մարզադաշտում և ավարտվել լրացուցիչ ժամանակում՝ 120-րդ րոպեին, երբ պաշտպան Խոջիակբար Ալիժոնովը խփել է վճռորոշ գոլը։
Հանդիպման 5-րդ րոպեին Իրանի հավաքականի պաշտպան Արիա Յուսեֆին ուղիղ կարմիր քարտ է ստացել և հեռացվել դաշտից։ Լրացուցիչ ժամանակում՝ 105-րդ րոպեին Էլդոր Շոմուրոդովը չի կարողացել իրացնել 11-մետրանոցը՝ հաշիվը բացելու համար։
Երրորդ տեղի համար խաղում Հնդկաստանի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Օմանի հավաքականին (1:1, 3:2)։




























































