Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլը հաղթահարելու դեպքում «Նոան» փլեյ-օֆֆ փուլում կմրցի «ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական թիմի մրցակիցը Ջիբլարթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսն» է։
«Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 14-ին։




























































