«Ֆլամենգոյի» նորեկ, փորձառու կիսապաշտպան Ժորժինյոն վստահ մեկնարկ է գրանցել բրազիլական ակումբում՝ Աշխարհի ակումբային առաջնության առաջին խաղում օգնելով թիմին 2:0 հաշվով հաղթել թունիսյան «Էսպերանսին»։ Նրա ելույթը բարձր գնահատականի է արժանացել երկրպագուների կողմից։
Հաջորդ խաղում «Ֆլամենգոն» կհանդիպի Ժորժինյոյի նախկին ակումբի՝ «Չելսիի» հետ։ Կիսապաշտպանը նշել է, որ պատրաստ է աջակցել թիմին ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաներից դուրս, և ընդգծել, որ հանդիպումը չափազանց դժվար կլինի՝ հաշվի առնելով լոնդոնյան ակումբի բարձր մակարդակը։
«Ակումբային աշխարհի առաջնությունում խաղալը մեծ պատիվ է։ Ֆուտբոլն այսօր փոխվել է, և հեշտ խաղեր այլևս չկան։ Հարավամերիկյան թիմերը կարող են հավասար մրցել եվրոպականների հետ։ «Ֆլամենգոն» ունի հստակ խաղային ոճ, որը համապատասխանում է իմ խաղին, և դա հեշտացնում է իմ հարմարվելը», — ասել է Ժորժինյոն։
Հիշեցնենք, որ ինչպես «Ֆլամենգոն», այնպես էլ «Չելսին» հաղթանակով են մեկնարկել մրցաշարը։ Եթե բրազիլական ակումբը հաղթի անգլիական թիմին, նրանք վաղաժամ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ապահովելու մեծ հնարավորություն կունենան։