Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջող ելույթների հիմնական պատճառը։
«Այս տարի մենք ամեն ինչ չէ, որ արեցինք այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց կարծում եմ, որ բոլոր խնդիրների արմատը ՖԻՖԱ-ի կազմակերպած աշխարհի ակումբային առաջնության մեջ է, քանի որ մենք մինչմրցաշրջանային նախապատրաստություն չանցանք և չկարողացանք վերականգնել մեր ֆիզիկական վիճակը։ Ֆուտբոլիստները վնասվածքներ են ստանում, և մենք չունենք սպասված մարզավիճակը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։
Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվել է 2025 թվականի ամռանը ԱՄՆ-ում։ Մադրիդյան ակումբը հասել էր մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 0-4 հաշվով զիջել էր ՊՍԺ-ին։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը ոչ մի տիտղոս չի նվաճել։
























































