Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արեն Փիրուզյանը, շանս չտալով ադրբեջանցի մրցակցին, նվաճել է բրոնզե մեդալ։
Արենը ժամանակից շուտ հաղթել է 12:2 հաշվով՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Երեկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյան արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում։ Մինչև եզրափակիչ հասնելն Աղաբեկյանը հաղթել էր ռուս, մոլդովացի և վրացի ըմբիշներին:
55 կգ քաշային Արմեն Պապիկյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։