ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն երկրորդ ընկերական հանդիպմանը ուժերը չափեց Կոստա Ռիկայի հետ:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց 103:90 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս հանդիպմանը վաստակել է 19 միավոր, 8 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Նաև աչքի ընկավ Քոնոր Էսեջյանը, որը հավաքեց 17 միավոր, 6 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում և 3 խլում:
Նշենք, որ երկու հավաքականների միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 86:62 հաշվով։