Ավարտվել է Իտալիայի Սերիա Ա-ի 37-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ռոման» և «Միլանը»։ Տանտերերը հաղթեցին 3-1 հաշվով։
Երրորդ րոպեին «Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին բացեց հանդիպման հաշիվը։ 39-րդ րոպեին «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը խփեց պատասխան գոլը։ 58-րդ րոպեին կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կրկին առաջ մղեց հռոմեացիներին։ 87-րդ րոպեին Բրայան Քրիստանտեն խփեց երրորդ գոլը։
Նշենք, որ 21-րդ րոպեից սկսած՝ «ռոսոներիները» մնացել էին մեկ ֆուտբոլիստով պակաս։ Սանտյագո Խիմենեսը հեռացվեց խաղադաշտից։
Այս հաղթանակից հետո «Ռոման» այժմ ունի 66 միավոր։ Հռոմեացիները Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Միլանցիները 60 միավորով 9-րդ տեղում են։