Այսօր կայացավ Ա Սերիայի այս մրցաշրջանի 36-րդ տուրի վերջին հանդիպումն «Ատալանտայի» և «Ռոմայի» միջև, որն ավարտվեց 2-1 հաշվով։ Լուկմանի ու Սուլեմանայի գոլերին տանտերերը պատասխանեցին Քրիստիանտեի գոլով։
Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի ավարտին մնացել է երկու տուր։ Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին»՝ 78 միավորով։ Մեկ միավոր պակաս ունի «Ինտերը»։
«Նապոլին» առաջիկա երկու տուրերում կհանդիպի «Պարմայի» և «Կալյարիի» հետ, իսկ ահա Ինձագիի թիմին համեմատաբար ավելի բարդ մրցակիցներ են սպասվում՝ «Լացիոն» և «Կոմոն»։
«Նապոլին» և «Ինտերն» արդեն ապահովել են ՉԼ-ի ուղեգիրը, այսօր դա արեց նաև «Ատալանտան», որը մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ ունի 7 միավորի առավելություն մոտակա մրցակիցների նկատմամբ։ Իսկ ահա վերջին ուղեգրի համար թեժ պայքար կընթանա «Յուվենտուսի», «Լացիոյի» (64-ական միավոր) և «Ռոմայի» (63), միջև, ինչու ոչ, տեսականորեն այս պայքարին կարող են խառնվել նաև «Բոլոնիան» (62) և «Միլանը» (60)։
«Մոնցան» արդեն լքել է Ա Սերիան։ Իսկ ահա մյուս երկու թիմերը, որոնք ևս կլքեն էլիտան, կորոշվեն առաջիկա երկու տուրերում։ Միանգամից 6 թիմ տեսականորեն շարունակում է մրցավազքը՝ բարձրագույն լիգայում մնալու համար, սակայն հիմնական պայքարը կընթանա «Լեչեի», «Վենեցիայի» ու «Էմպոլիի» միջև։
Ինչ վերաբերում է առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստին, այստեղ ահռելի առավելությամբ առաջատարը Մատեո Ռետեգին է «Ատալանտայից»՝ 24 գոլ, իսկ երկրորդ տեղում գտնվող Մոյզե Քինի ակտիվում 17 գոլ է։ Երրորդն «Ատալանտայի» մյուս ներկայացուցիչն է՝ Լուկմանը, 15 գոլով։
Մրցաշարային աղյուսակը՝