Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը նշել է, թե որ ակումբի հաղթանակը կցանկանար տեսնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։
«Ես շատ կցանկանայի, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերի» մրցակիցը «Բարսելոնան» է։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։ Պատասխան հանդիպումը նախատեսված է այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։