Լամին Յամալը ճանաչվել է IFFHS-ի կողմից ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգերն առաջին տեղն է զբաղեցրել Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից կազմված վարկանիշային աղյուսակում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է նրա թիմակից Ռաֆինյա Դիասը։
Երրորդը տեղում է ՊՍԺ-ից Ուսման Դեմբելեն։
IFFHS-ը մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Բիլբաոյի «Աթլետիկից» Նիկո Ուիլյամսին, փետրվարին՝ «Ռեալ Մադրիդից» Կիլիան Մբապեին, իսկ հունվարին՝ «Լիվերպուլից» Մոհամեդ Սալահին։